Կարևոր իրադարձություններ

Որոնման և գովազդի ոլորտում Yahoo-ն Google-ը կհամագործակցեն

22 Հոկտեմբեր, 2015 18:10
Որոնման և գովազդի ոլորտում Yahoo-ն Google-ը կհամագործակցեն

Yahoo ընկերությունը պատրաստվում է վերսկսել Google-ի հետ որոնման և գովազդի տեխնոլոգիաների օգտագործումը, որի վրա արգելք էր դրվել ԱՄՆ առևտրի դաշնային հանձնաժողովի կողմից 2008 թվականին հակամենաշնորհային վարույթի շրջանակներում, գրում է gazeta.ru-ն:

Yahoo-ն կվերահասցեավորի իր օգտատերերին Google-ի որոնողական համակարգ՝ միևնույն ժամանակ պահպանելով Microsoft-ի հետ Bing-ի օգտագործման հետ կապված հարաբերությունները, սակայն վերջին հասցեով վերահասցեավորվող օգտատերերի թիվը կարող է նվազել: Google-ը նաև Yahoo-ի կտրամադրի իր ռեսուրսներում կոնտեքստային գովազդ պատվիրելու տեխնոլոգիան: Yahoo-ն Google-ին կվճարի դեսքթոփերի և բջջային սարքերի վրա գովազդ ցույց տալու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին