Կարևոր իրադարձություններ

Վրաստանում Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակները ենթարկվել են հարձակման

22 Հոկտեմբեր, 2015 17:18
Վրաստանում Սաակաշվիլիի կուսակցության գրասենյակները ենթարկվել են հարձակման

Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանում նախկինում իշխող «Միասնական ազգային շարժում» (ՄԱՇ) կուսակցության գրասենյակներն անցած գիշեր ենթարկվել են հարձակումների՝ ինչպես Թբիլիսիում, այնպես էլ Վրաստանի շրջաններում։

Հանգստյան օրերին համացանցում տեսանյութ է տարածվել, որում ներկայացվել են կադրեր, թե ինչպես են 2011 թվականին ոստիկանության բարձրաստիճան աշխատակիցները բռնաբարում և կտտանքների ենթարկում բանտարկյալներին։

Այդ կապակցությամբ արդեն չորրորդն օրն է, ինչ նրանք անցկացնում են բողոքի ակցիաներ՝ պահանջելով վերացնել ՄԱՇ-ը։ ՄԱՇ-ի գրասենյակների վրա հարձակումներ են իրականացվել Թբիլիսիում, ինչպես նաև երկրի խոշոր քաղաքներում, այդ թվում՝ Բաթումում (Աջարիա), Քութաիսում, Զուգդիդում, Փոթիում (Արևմտյան Վրաստան), Տելավիում, Գուրջաանիում (Արևելյան Վրաստան)։

 

Լրահոս

Դիտել ավելին