Կարևոր իրադարձություններ

Ռեալը վատ է խաղում, եւ միայն բացառիկ ֆուտբոլիստներն են նրան փրկում

22 Հոկտեմբեր, 2015 16:37
Ռեալը վատ է խաղում, եւ միայն բացառիկ ֆուտբոլիստներն են նրան փրկում

Արգենտինայի հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Սեսար Լուիս Մենոտին վերլուծել է Մադրիդի «Ռեալի» խաղը։ 1978 թվականի աշխարհի չեմպիոնը հայտնել է, որ Ռաֆայել Բենիտեսի ղեկավարությամբ «արքայական ակումբի» խաղն իրեն դուր չի գալիս։

 
«Իհարկե, չեմ տեսնում թիմի խաղը մարզադաշտում եւ չունեմ լիարժեք պատկերացում։ Արդյունքում չեմ կարող միանշանակ բան ասել։ Սակայն ինձ համար «Ռեալը» վատ է խաղում։ Թիմի խաղում նկատվում են զգուշավորություններ, եւ նրան փրկում են միայն որոշ ֆուտբոլիստներ։
 
«Արքայական ակումբի» կազմում հանդես են գալիս բացառիկ խաղացողներ, ինչի հաշվին թիմը հաղթում է եւ հանդիսանում է «Ռեալ»,- Մենոտիի խոսքը մեջբերում է «Marca»-ն։
 

Լրահոս

Դիտել ավելին