Կարևոր իրադարձություններ

800 հազար կաթոլիկների կոչը՝ Հռոմի պապին

22 Հոկտեմբեր, 2015 15:28
800 հազար կաթոլիկների կոչը՝ Հռոմի պապին

Ավելի քան 800 հազար կաթոլիկներ տարբեր երկրներից կոչ են արել Հռոմի պապ Ֆրանցիսկոսին պաշտպանել ընտանիքի մասին Կաթոլիկ եկեղեցու ավանդական ուսմունքը և պառակտում թույլ չտալ։ Այս մասին RIA Novosti-ին հայտնել է կոլեկտիվ դիմումի նախաձեռնողներից մեկը՝ Խուան Միգել Մոնտեսը։

Սեպտեմբերի վերջին նա նախաձեռնողական խմբի իր գործընկերների հետ Վատիկանի պետքարտուղարություն էր ներկայացրել դիմում, որն այդ պահին ստորագրել էին ավելի քան 790 հազար կաթոլիկներ, իսկ մինչև հինգշաբթի փաստաթղթի տակ ստորագրությունների թիվն ավելացել է մոտ 70 հազարով։

Նրանք հույս են հայտնել, որ պապը Կաթոլիկ եկեղեցում իր գերակա իշխանությամբ թույլ չի տա ընտանիքի մասին ուսմունքի վերանայում։

 

Լրահոս

Դիտել ավելին