Կարևոր իրադարձություններ

Օրբելի փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա տղա. կյանքը փրկել չի հաջողվել

11 Փետրվար, 2025 23:16
Օրբելի փողոցից հիվանդանոց է տեղափոխվել 26-ամյա տղա. կյանքը փրկել չի հաջողվել

Այսօր՝ փետրվարի 11-ին, ողբերգական ու առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 19։20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Արաբկիրի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ Օրբելի փողոցում՝ շենքերից մեկի մոտ, գետնին ընկած քաղաքացի կա։ 

Տեղում պարզվել, որ մինչ ոստիկանների ու պարեկների ժամանումը շտապօգնության ավտոմեքենան վիրավոր քաղաքացուն տեղափոխել է «Արմենիա» բժշկական կենտրոն։

Մինչ դեպքի վայր կժամաներ քննչական խումբը հիվանդանոցից ահազանգ է ստացվում ոստիկանության Արաբկիրի բաժին, որ վիրավորը ճանապարհին մահացել է։

Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ մահացածը Երևանի բնակիչ 26-ամյա Արտուշ Գ․-ն է։

Տեղի ունեցածը սպանություն է, ինքնասպանություն, թե դժբախտ պատահար՝ պարզվում է։ 

Ըստ նախնական տեղեկությունների մահացածը երրորդ հարկից մինչև իրեն ցած նետելը կատարել է ինքնավնասում, սակայն այդ տեղեկությունը Արաբկիրի ոստիկանները ու քննչական բաժինը պարզում են։

 

Լրահոս

Դիտել ավելին