Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Նիկոս Դենդիասը հերքել է Հայաստանին Ս-300 զենիթահրթիռային համալիրներ փոխանցելու մտադրության մասին հրապարակումները:
Ինչպես փոխանցում է Ռիա Նովոստին, Դենդիասը պատասխանել է խորհրդարանական կուսակցության առաջնորդ Կիրիակոս Վելոպուլոսի պատգամավորական հարցմանը։
Հարցման մեջ ասվում էր, որ մի շարք հրապարակումների համաձայն՝ Հունաստանի պաշտպանության նախարարությունը մտադիր է շահագործումից հանել ռուսական զենիթային համակարգերը, այդ թվում՝ Ս-300-ները, և դրանք փոխարինել Իսրայելում կամ այլ երկրում արտադրված նորերով:
«Համապատասխան հարցին ի պատասխան հայտնում եմ, որ զենիթային սպառազինության համակարգերը երրորդ երկրներին հանձնելու մասին որոշում չի կայացվել» - ասել է Դենդիասը:
Ավելի վաղ տեղեկություն էր տարածվել, որ Հունաստանը Հայաստանին կփոխանցի Ս-300, Տոր-Մ1 և Օսա-ԱԿՄ զենիթահրթիռային համալիրները։