Կարևոր իրադարձություններ

Պուտինը ձեւավորում է նոր «չարի առանցքը». Հայաստանն այդտեղ է

22 Հոկտեմբեր, 2015 10:40
Պուտինը ձեւավորում է նոր «չարի առանցքը». Հայաստանն այդտեղ է

Ռուսական մամուլում ակտիվորեն քննարկում են Սիրիայի պատերազմին միջամտելու Կրեմլի որոշումը, եւ շատերն ասում են, որ դա պարզապես հաջող դեկորացիա է: Ռուս փորձագետները կասկածում են, որ Պուտինը փորձում է քողարկել իր նահանջն Ուկրաինայում: Կարծիք կա, որ Ռուսաստանը «բաց է թողել» Դոնբասը եւ «վերադարձրել» Ուկրաինային:

 

Սակայն Ռուսաստանի գործողություններն Ուկրաինայում դժվար է «պարտություն» անվանելը: Դոնբասում պատերազմի սկսվելուց անմիջապես հետո փորձագետները խոսում էին, որ այն Ղրիմի գրավումը «քողարկելու» համար է: Հիմա Ռուսաստանը լքում է Դոնբասը, սակայն իրեն է պահում Ղրիմը:

 

Օրերս հայտարարվել է, որ Հարավային Օսիայի խորհրդարանը մտադիր է հանրաքվեի դնել Ռուսաստանին միանալու հարցը: Դա նշանակում է, որ շատ շուտով Ղրիմից հետո Ռուսաստանն իրեն կմիացնի եւս մեկ տարածք:

 

Հողերի միացումը դառնում է Պուտինի գլխավոր նպատակը, իսկ բոլոր գործողությունների նպատակը մեկն է: Պուտինը ցանկանում է պատմության մեջ մնալ որպես հողերը միավորած ցար: Նա պատրաստ է միջամտել սիրիական պատերազմին, «աշխարհքաղաքական» քայլեր կատարել, որպեսզի քողարկի գլխավոր նպատակը:

 

Իսկ նպատակը ոչ միայն հողերի ֆիզիկական միացումն է, այլ նաեւ կայսրության վերականգնումը: Մինչ բոլորը զբաղված են Դոնբասում ու Սիրիայում Ռուսաստանի գործողություններով, Եվրասիական կայսրությունը արյուն ու մարմին է ստանում: Ղազախստանում ԱՊՀ վեհաժողովի ժամանակ Պուտինը երկու կարեւոր հայտարարություն է արել ընդհանուր արժույթի եւ ԱՊՀ ընդհանուր սահմանների պաշտպանության մասին: Ընդհանուր արժույթով ու ընդհանուր հսկվող սահմաններով միությունը մի գեղեցիկ օր կարող է կայսրություն հայտարարվել: Դրանում կարող են հայտնվել անհաշտ թշնամիները՝ Հայաստանն ու Ադրբեջանը, միգուցե նաեւ Վրաստանը:

 

Այս գործընթացները դժվար թե նկատելի չլինեն համաշխարհային հանրության համար: Կարծիք կա, որ Արեւմուտքը «նպաստում» է Պուտինին, որպեսզի նա ձեւավորի նոր «չարի առանցքը»: Իրանի ու Սիրիայի խնդիրների լուծումից հետո նոր թշնամի կպահանջվի, եւ Պուտինն ակտիվորեն ձեւավորում է այն: 

Ավելին Lragir.am

 

Լրահոս

Դիտել ավելին