Կարևոր իրադարձություններ

Հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընտրվելու է ավելի խիստ մոտեցում. նախարար

04 Փետրվար, 2025 16:50
Հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընտրվելու է ավելի խիստ մոտեցում. նախարար

Հանցագործությունների բացահայտման ցուցանիշի գնահատման հարցում ընթացիկ տարում ավելի խիստ մոտեցում է ընտրվելու՝ բացահայտման արդյունավետությունը գնահատելով կատարողի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելու հիմքով։

Այս մասին նշել է ՆԳ նախարար Արփինե Սարգսյանը հունվարի 31-ին Ներքին գործերի նախարարությունում կայացած օպերատիվ խորհրդակցությանը։

Այս փոփոխության արդյունքում հնարավոր կլինի ունենալ հանցագործությունների բացահայտման առումով առավել իրական պատկեր և ինտենսիվացնել համագործակցությունը իրավապահ համակարգի այլ ներկայացուցիչների հետ։

Արփինե Սարգսյանն անդրադարձել է նաև ծառայողական կարգապահությանը և բարեվարքությանը, կադրային քաղաքականությանը՝ ընդգծելով, որ յուրաքանչյուր ծառայողի գնահատման չափանիշը գրանցված արդյունքներն են, կատարված աշխատանքի որակն ու արդյունավետությունը։

Հաշվետու ժամանակահատվածում բարեխիղճ ծառայության համար Նախարարը շնորհակալություն է հայտնել անձնակազմին, կարևորել հանցավորության դեմ բոլոր ուղղություններով անզիջում, թիրախային պայքարը և հանձնարարականներ տվել դրանց շարունակականությունը ապահովելու, արձանագրված խնդիրները վերացնելու ուղղությամբ։

 

Լրահոս

Դիտել ավելին