Ժամանակն է, որ ԱՄՆ պետքարտուղարությունը պատասխանատվության ենթարկի «ադրբեջանական ռեժիմին մարդու իրավունքների խախտումների համար»։ Այս մասին գրել է ԱՄՆ դեմոկրատ սենատոր Ադամ Շիֆը:
«Ադրբեջանում հայ քաղբանտարկյալների դատերը փակ ռեժիմով են անցկացվում:
Պատշաճ իրավական ընթացակարգը բացակայում է: Լրատվամիջոցներ չեն թույլատրվում», - ֆեյսբուքյան էջում գրել է նա։