Կարևոր իրադարձություններ

Fox News-ի նախկին հաղորդավարը՝ Պենտագոնի ղեկավար. Փիթ Հեգսեթի թեկնածությունը հաստատվել է

25 Հունվար, 2025 10:40
Fox News-ի նախկին հաղորդավարը՝ Պենտագոնի ղեկավար. Փիթ Հեգսեթի թեկնածությունը հաստատվել է

ԱՄՆ Սենատը երկրի պաշտպանության նախարարի պաշտոնում հաստատել է Fox News-ի նախկին հաղորդավար Փիթ Հեգսեթին:

Այս մասին գրել է The Washington Post-ը։

Նրան առաջադրել է նախագահ Դոնալդ Թրամփը։

Այս թեկնածությունը բավական վիճահարույց է եղել՝ կապված

Քվեարկության ժամանակ ձայների հարաբերակցությունը եղել է 50/50: ԱՄՆ փոխնախագահ Ջեյմս Դեյվիդ Վենսը օգտվել է իր ձայնի իրավունքից և ընտրությունը կայացել է:

«Վենսը տվել է իր 51-րդ քվեարկությունը՝ վերջ դնելով Պենտագոնի ղեկավարման՝ Թրամփի վիճահարույց թեկնածուի ճակատագրի շուրջ շաբաթների անորոշությանը»,- ասված է հրապարակման մեջ:

44-ամյա Հեգսեթը ԱՄՆ Ազգային գվարդիայի վետերան է, ով ծառայել է Աֆղանստանում, Իրաքում և Գուանտանամոյում:

2014 թվականից աշխատել է Fox հեռուստաալիքում, իսկ 2016 թվականին դարձել է Թրամփի առաջին հայտնի կողմնակիցներից մեկը։

Պենտագոնում Հեգսեթի նշանակումը շոկ է առաջացրել, քանի որ նա չունի անհրաժեշտ փորձ նման առանցքային պաշտոնի համար:

Տարբեր հրապարակումների համաձայն, նա մեղադրվում է ալկոհոլի չարաշահման, կնոջ նկատմամբ ագրեսիվ վերաբերմունքի համար, ինչի պատճառով ժամանակին հեռացվել է պատասխանատու պաշտոններից: Ի պատասխան՝ Հեգսեթը հայտարարել է, որ եթե նշանակվի Պենտագոնի ղեկավար՝ կհրաժարվի ալկոհոլից։

 

Լրահոս

Դիտել ավելին