Մադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը խոսել է ֆրանսիական ՊՍԺ-ի հետ գոլազուրկ ոչ-ոքիի մասին Չեմպիոնների լիգայի խմբային փուլի երրորդ տուրում։
«Չէի կասկածում, որ «Ռեալի» ֆուտբոլիստներն անմնացորդ կնվիրվեն խաղին։ Չնայած բոլոր վնասվածքներին՝ ավելի շատ գոլային պահեր ունեինք, քան ՊՍԺ-ն։ «Ռեալը» լավ տեսք ուներ։ Պահպանեցինք տեմպը գնդակով եւ առանց դրա։
Տղաները կատարեցին այն, ինչ անում էինք մարզումների ժամանակ։ Գովեստի արժանի էին բոլոր խաղացողները։ Ցուցադրինք արտակարգ ֆուտբոլ եւ արժանի էինք հաղթանակի»,- Բենիտեսի խոսքը մեջբերում է «AS»-ը։