Կարևոր իրադարձություններ

Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան

13 Հունվար, 2025 13:42
Կառավարության օրակարգում ԵԱՏՄ-ից դուրս գալու հարց չկա. Գևորգ Պապոյան

Հայաստանը ԵԱՏՄ անդամ է, և այս պահին Կառավարության օրակարգում ԵԱՏՄ անդամակցությունից դուրս գալու հրաց չկա:

Այս մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը:

Հայաստանի տնտեսական զարգացման հարցերով նախարար Գևորգ Պապոյանը կարևորել է երկրի տնտեսության անկախությունը և մրցունակությունը բարձրացնելու անհրաժեշտությունը։ Նա նշել է, որ ԵՄ-ին անդամակցման կամ ԵԱՏՄ-ին անդամակցության հարցերը օրակարգային են, և Հայաստանը պետք է կենտրոնանա իր տնտեսության ուժեղացման վրա՝ անկախ արտաքին քաղաքական բլոկներից։

Պապոյանն ընդգծել է, որ Հայաստանը չի նախատեսում ԵԱՏՄ-ն փոխարինել որևէ այլ կազմակերպությամբ, այլ նպատակ ունի ստեղծել անկախ տնտեսություն, որը ոչ միայն կմրցի տեղական շուկաներում, այլև միջազգային մակարդակում:

Նա նաև նկատել է, որ անկախությունը այն է, երբ երկիրը կախված չէ միայն մեկ տնտեսությունից, այլ իր տնտեսության տարբեր ասպեկտները կայուն են՝ համաշխարհային տարբեր երկրների հետ կապված ռիսկերից չվախենալով։Վերջում նա հայտարարել է, որ Հայաստանը պետք է դարձնի իր տնտեսությունը այնպիսի պաշար, որի հետ ցանկացած միջազգային տնտեսական շարժումները չեն ազդի երկրի վրա։

 

Լրահոս

Դիտել ավելին