ՄԱԿ-ը կողջունի ՌԴ և ԱՄՆ միջև ցանկացած երկխոսություն:
Այս մասին հայտարարել է ՄԱԿ գլխավոր քարտուղարի գրասենյակը՝ անդրադառնալով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի միջև ապագա հնարավոր շփումներին:
Թրամփն էլ հայտարարել էր, որ Պուտինը ցանկություն է հայտնել իր հետ հանդիպելու, և կողմերը նման հանդիպման կազմակերպմանն ուղղված աշխատանքներ են տանում։