Հարավային Կալիֆոռնիայում անտառային հրդեհների զոհերի թիվը հասել է 11-ի։
Այս մասին հայտնելէ The Hill-ը՝ հղում անելով Լոս Անջելեսի շրջանի բժշկական փորձաքննության բաժնի զեկույցին։
Ամերիկյան ԶԼՄ-ների տվյալով՝ կրակը դեռ չի հաջողվում մարել, ուժեղ քամիները և չոր եղանակը բարդացնում են հրդեհաշիջման աշխատանքը: Տասնյակ հազարավոր մարդիկ տարհանվել են, հազարավոր տներ և ձեռնարկություններ՝ ոչնչացվել: Նահանգին միլիարդավոր դոլարների վնաս է հասցվել: