Երևանից և Մոսկվայից դեպի Սարատովի «Գագարին» մեկնող ինքնաթիռներն ուղղորդվել են Սամարայի և Վոլգոգրադի պահեստային օդանավակայաններ:
Այս մասին հայտնել են ռուսական լրատվամիջոցները:
Խոսքը վերաբերում է Մոսկվայի «Աերոֆլոտ» և Երևանից «Շիրակ ավիա» ավիաընկերությունների չվերթերին։ Օդանավակայանում ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները և օդանավակայանի աշխատակիցները։
Սարատովի օդանավակայանում ժամանակավոր սահմանափակումներ են մտցվել քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգությունն ապահովելու համար: