Հունվարի 11-ին՝ ժամը 01:52-ին, Տավուշի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կամոյի փողոցում այրվում են խանութ-տաղավարներ:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Հրդեհը մեկուսացվել է ժամը 02:40-ին, մարվել՝ 03:03-ին: Այրվել է երկրորդ հարկը (3 տաղավար, մոտ 180 քմ)՝ գույքով: