Կարևոր իրադարձություններ

ԱՄՆ-ը դիտարկում է Վենեսուելայի նավթային հատվածի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

11 Հունվար, 2025 13:10
ԱՄՆ-ը դիտարկում է Վենեսուելայի նավթային հատվածի դեմ պատժամիջոցներ սահմանելու հարցը

ԱՄՆ-ի կառավարությունը դիտարկում է Վենեսուելայի նավթային հատվածի դեմ պատժամիջոցների կիրառման հարցը և նման քայլի հետևանքները:

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, թե կարևորն այն է, ինչ կլինի հետո։

«Եթե ես ավելի շատ ժամանակ ունենայի, կարող էի խնդիրն ուսումնասիրել ավելի հանգամանորեն»,- ասել է ԱՄՆ-ի նախագահը։

Հեռացող Բայդենի վարչակազմը նոր պատժամիջոցներ է սահմանել Վենեսուելայի որոշ պաշտոնատար անձանց նկատմամբ, որոնց թվում են երկրի պետական նավթագազային ընկերության նախագահ Հեկտոր Օբրեգոնը, հանրապետության տրանսպորտի նախարարը և Conviasa ավիաընկերության ղեկավար Ռամոն Վելասկեսը, ինչպես նաև ներքին գործերի, արդարադատության և խաղաղության փոխնախարար Ֆելիքս Ռամոն Օսորիո Գուսմանը։ Բացի այդ, պատժամիջոցներ են սահմանվում անվտանգության և իրավապահ մարմինների նախկին և ներկա աշխատակիցների նկատմամբ։

ԱՄՆ-ն այդ միջոցները ձեռնարկել է Կանադայի, ԵՄ երկրների և Մեծ Բրիտանիայի հետ միասին։ Բացի այդ, Միացյալ Նահանգները բարձրացրել է Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի ձերբակալությանն ու դատապարտմանը նպաստող տեղեկատվության համար պարգևավճարը մինչև 25 միլիոն դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին