ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է երկրում անցկացված նախագահական ընտրությունների արդյունքները, որոնց համաձայն՝ պետության ընտրված ղեկավար է դարձել Դոնալդ Թրամփը, հայտնում է Reuters-ը։
Նա հավաքել է 312 ընտրիչի և 77,3 միլիոն քաղաքացու ձայն։
Քվեարկության արդյունքները ներկայացրել է ներկայիս փոխնախագահ, նույն ընտրություններու Թրամփի մրցակից Քամալա Հարրիսը, որը Սենատի ղեկավարն է։
Թրամփը հաստատմանը չի եկել, սակայն իր Truth Social սոցիալական ցանցում գրել է.«Այսօր Կոնգրեսը հաստատում է մեր մեծ հաղթանակն ընտրություններում, սա նշանակալի պահ է MAGA-ի (Маke America Great Again «Դարձնե՛ք Ամերիկան կրկին հզոր») պատմության մեջ»:
Հանրապետական կուսակցությունը ստացել է նաև Սենատի և Ներկայացուցիչների պալատի տեղերի մեծամասնությունը։