Կարևոր իրադարձություններ

Կամ գործող իշխանությունը, կամ ընդդիմության անիրական խոստումները. «168 ժամ»

22 Հոկտեմբեր, 2015 09:30
Կամ գործող իշխանությունը, կամ ընդդիմության անիրական խոստումները. «168 ժամ»

«Նոր Հայաստան» ճակատի անդամները երեկ հայտարարել են, որ սկսում են իրենց պայքարի վճռական փուլը, որի գագաթնակետը լինելու Է դեկտեմբերի 1-ը: Այդ օրը ճակատի ներկայացուցիչները հռչակհլ են քաղաքացիական անհնազանդության օր, և այդ օրը, ինչպես հայտարարել Է «Հիմնադիր խորհրդարանի» համակարգող, «Նոր Հայաստան» շարժման շտաբի պետ Ժիրայր ՍԷֆիլյանը՝ «ուժեղ ճնշելու են, զորեղ ճնշելու են այս ռեժիմին՝ նահանջելու»։

 

Հերթական անգամ ընդդիմությունն իրենից, մեղմ ասած, մեղմ կարգախոսներ է ներկայացնում ու ժամկետներ է հռչակում հերթական անգամ հասարակությանն առաջարկելով ի սկզբանե դատապարտված երկընտրանք՝ կամ գործող իշխանությունը, կամ ընդդիմության անիրական խոստումները։ Հասարակությունը, բնականաբար, ավելի իմաստուն գտնվելով քաղաքական ուժերից, ընտրում է երրորդ՝ միջանկյալ, բայց առաջին տարբերակին նպաստող հնարավորությունը՝ անտարբերությունը։ Սրանից ավելի մեծ ծառայություն գործող իշխանությանը նույնիսկ իշխանությունը չի կարող մտածել, մտածել ու պատվիրել։

 

Բայց ինչո՞ւ ժամանակ ու էներգիա ծախսել մտածելու վրա, առավել ևս, որ իշխանության շատ ներկայացուցիչներին դա հակացուցված է։ Առանց մտածելու Էլ ընդդիմությունն անում Է այն, ինչը կաներ դավադրության ամենաքողարկված մթնոլորտում իշխանության հետ ստվերային գործարքի գնացած ընդդիմությունը։ «Նոր Հայաստանի» անդամները, սակայն, մի հարցում չափից ավելի ազնիվ են ու անկեղծ։ Նրանք հայտարարել են, որ դեկտեմբերի 1-ին ռեժիմը նահանջելու է, բայց չեն մասնավորեցրել՝ հատկապես ո՞ր թվականի դեկտեմբերի 1-ին։ Այն, ինչ անում Է «Նոր Հայաստանը», մոտավորապես նույնն Է, ինչ այս հոդվածը վերնագրել՝ «Սերժ Սարգսյանը կհեռանա իշխանությունից»՝ առանց նշելու հեռացումի օրն ու ժամը։ Այնպես որ, բոլորս՝ դեպի դեկտեմբերի 1։ Որևէ թվականի:


Ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
 

 

Լրահոս

Դիտել ավելին