ԱՄՆ նախագահ ընտրված Դոնալդ Թրամփն առաջարկել է դիտարկել Կանադան Միացյալ Նահանգների կազմում որպես 51-րդ նահանգ ներառելու հնարավորությունը:
«Ոչ ոք չի կարող պատասխանել այն հարցին, թե ինչու ենք մենք տարեկան ավելի քան 100 միլիոն դոլար սուբսիդիա տրամադրում Կանադային: Դա անիմաստ է: Կանադացիներից շատերը ցանկանում են, որ Կանադան դառնա 51-րդ նահանգը:
Նրանք հարկերի և ռազմական պաշտպանության ոլորտում հսկայական գումար կխնայեն: Կարծում եմ՝ դա հիանալի գաղափար է», – գրել է Թրամփը սոցիալական ցանցում։