Կարևոր իրադարձություններ

Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

12 Դեկտեմբեր, 2024 20:12
Վանաձոր-Ստեփանավան ճանապարհին մեքենաներ են բախվել. կան տուժածներ

Դեկտեմբերի 12-ին՝ ժամը 18:02-ին, Լոռու մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհին տեղի է ունեցել ՃՏՊ, կա արգելափակաված քաղաքացի․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Վանաձոր-Ստեփանավան ավտոճանապարհի 8-րդ կմ-ին բախվել են «Opel» (վարորդ` Հ․ Կ․ ), «BMW» և  «Opel» (վարորդ` Ա․ Հ․) մակնիշների ավտոմեքենաները։

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «BMW» մակնիշի ավտոմեքենայի ուղևորը և վարորդը տեղափոխվել են բժշկական կենտրոն։

Փրկարարները «Opel» մակնիշի ավտոմեքենայից դուրս են բերել երկու ուղևորի և մեկ քաղաքացու մոտեցրել են շտապօգնությանը, հոսանքազրկել են ավտոմեքենաները և փակել գազի բալոնների փականները։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին