Կարևոր իրադարձություններ

Հաշվետվություն՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կատարված աշխատանքների վերաբերյալ

12 Դեկտեմբեր, 2024 12:10
Հաշվետվություն՝ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կատարված աշխատանքների վերաբերյալ

ՀՀ օրենսդրությամբ սահմանված դեպքերով և կարգով իրականացված վերահսկողական կամ օրենքով սահմանված այլ գործառույթների իրականացման ընթացքում արձանագրվել է 216 դեպք:

Բուսական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 106 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 136 հաշվարկ՝ 68.345.079 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 37 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 18 որոշում, նշանակվել`  1.900.000  ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 6 վարչական վարույթ:

Կենդանական աշխարհի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 10 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 3 հաշվարկ՝ 17.100 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 8 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 4 որոշում, նշանակվել` 220․000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 7 վարչական վարույթ:

Մթնոլորտային օդի և ջրերի պահպանության, թափոնների տեղաբաշխման, հողերի օգտագործման և պահպանման ոլորտ

Արձանագրվել է 53 դեպք։

Իրականացվել է շրջակա միջավայրին պատճառված վնասի 42 հաշվարկ՝ 13.784.941 ՀՀ դրամի չափով։

Հարուցվել է 50 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 23 որոշում, նշանակվել` 1.480.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 28 վարչական վարույթ:

Ընդերքի պահպանության ոլորտ

Արձանագրվել է 4 դեպք։

Հարուցվել է 2 վարչական վարույթ։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 1 որոշում, նշանակվել` 80.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Հաշվետվությունների սահմանված ժամկետում չներկայացում կամ աղավաղված ներկայացում

Արձանագրվել է 10 դեպք։

Հարուցվել է 10 վարչական վարույթ։ Կայացվել է տույժ նշանակելու մասին 19 որոշում, նշանակվել` 1.450.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

Կարճվել է 2 վարչական վարույթ։

Պետական փորձաքննություններ

Արձանագրվել է 3 դեպք։

Հարուցվել է 2 վարչական վարույթ։ Կարճվել է 2 վարչական վարույթ։

Չափագրում

Իրականացվել է թվով 3 չափագրման աշխատանք` լեռնային զանգվածի ապօրինի արդյունահանման և տեղափոխման դեպքերով։

 Ստուգում

ԲԸՏՄ ղեկավարի կողմից տրվել է ստուգում իրականացնելու մասին 27 հանձնարարագիր։

Իրականացվել է շրջակա միջավայրին հասցված վնասի 10 հաշվարկ՝ 17.972.869 ՀՀ դրամի չափով։

Կայացվել է տույժ նշանակելու մասին 39 որոշում, նշանակվել 15.590.000 ՀՀ դրամի չափով վարչական տուգանք։

 Գործունեության կասեցում

 

3 տնտեսավարող սուբյեկտի գործունեության կասեցում՝

առանց համապատասխան ջրօգտագործման թույլտվության – 1,

առանցշրջակամիջավայրիվրաազդեցությանփորձաքննությանդրականեզրակացության-1,

առանց լիցենզիայի առաջին, երկրորդ կամ երրորդ դասի վտանգավոր թափոնների օգտագործման-1։

Տրվել է պարտադիր կատարման 6 հանձնարարական՝

վտանգավոր նյութեր, արտադրության ու սպառման թափոններ -3,

մթնոլորտային օդի պահպանություն-1,

ջրային ռեսուրսների օգտագործում և պահպանություն-1,

ընդերքօգտագործում և ընդերքի պահպանություն-1։

ՀՀ ԱՆ ՀԿԱԾ է ուղարկվել 35 գործ (բռնագանձման ենթակա գումարի չափը՝ 26.707.972 ՀՀ դրամ)։

ՀՀ պետական բյուջե մուտքագրվել է 16.596.825 ՀՀ դրամ:

 

 

Լրահոս

Դիտել ավելին