Կարևոր իրադարձություններ

Գալուստ Սահակյանին «տարել» է. ըստ ԱԺ նախագահի՝ գործուղումների մեկնելը հոբբի է. «ՉԻ»

22 Հոկտեմբեր, 2015 08:06
Գալուստ Սահակյանին «տարել» է. ըստ ԱԺ նախագահի՝ գործուղումների մեկնելը հոբբի է. «ՉԻ»

Անդրադառնալով այն հարցին, որ նախկինում ինքը խուսափում էր ինքնաթիռներից, իսկ հիմա անընդհատ գործուղումների մեջ է, ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանն ասել է. «Չեմ ընտելացել, քաղաքականության մեջ չեն ադապտացվում, դա այն հոբբին է, որը քեզ էսպես տանում է, տանում է ու տանում»:

«ՉԻ» - Այն, որ Գալուստ Սահակյանին վաղուց է «տարել»՝ բոլորը գիտեն, բայց որ նա պետբյուջեի հաշվին արտասահմանյան գործուղումները համարում է հոբբի՝ նորություն էր:

Ինչ արած, մարդ կա թիթեռնիկներ է չորացնում, մարդ կա՝ժանգոտ կողպեքներ է հավաքում, մարդ էլ կա՝ արտասահմանյան գործուղումների է մեկնում: Վատ հոբբի չէ: Ափսոս՝ հարկատուների հաշվին է: Իսկ հարկատուները, թարսի պես, Գալուստ Սահակյանի ծախսերը հոգալու հոբբի չունեն:

Այ, եթե արտասահմանում բարձրաստիճան պաշտոնյաներ լինեին, որոնց հոբբին լիներ, ասենք, երրորդ աշխարհի երկրների խորհրդարանների նախագահների անկապ մտքերը լսելը, այդ դեպքում՝ հենց նրանք կհոգային Գալուստ Սահակյանի գործուղումների ծախսերը, մե բյուջեն էլ ահագին կթեթեւանար:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում:

 

Լրահոս

Դիտել ավելին