Դեկտեմբերի 8-ին՝ ժամը 11:36-ին, Արմավիրի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի թիվ 43 հասցեում տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ:
Պարզվել է, որ բախվել են «Nissan» (վարորդ՝ Է․ Հ․, ծնված 1966 թ․) և «KIA» (վարորդ՝ Ա․ Ա․, ծնված 1996 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «Nissan» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Լ․ Կ․-ն (ծնված 1951 թ.) և Հ․ Մ․-ն (ծնված 1977 թ.), «KIA» մակնիշի ավտոմեքենայի վարորդը, ուղևորներ Լ․ Ս․-ն (ծնված 1999 թ.) և Ս․ Վ․-ն (ծնված 1999թ.) ավտոմեքենաներից դուրս են բերվել տեղի ուժերով։ Տուժածները հոսպիտալացվել են բժշկական կենտրոն։
Փրկարարները սահմանազատել են տարածքը, հոսանքազրկել ավտոմեքենաները և փակել «Nissan» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը: