Կարևոր իրադարձություններ

Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի մի հատվածը (լուսանկարներ)

07 Դեկտեմբեր, 2024 14:28
Հիմնանորոգվում է Երևան-Գառնի-Գեղարդի վանք ճանապարհի մի հատվածը (լուսանկարներ)

Հիմնանորոգվում է Հ-3, Երևան (Ջրաշխարհ, Մ-4-ի հետ հատման տեղ)-Գառնի-Գեղարդի վանք հանրապետական նշանակության ավտոճանապարհի կմ 10+770-կմ 27+500 հատվածը (բացառությամբ սողանքային տեղամասերի)։ Այս մասին հայտնում է «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը:

14.7 կմ հիմնանորոգվող ճանապարհը սկսվում է Ջրվեժ բնակավայրից։

Շինաշխատանքների շրջանակում նորոգվում է Ջրվեժի տրանսպորտային հանգույցը։ Աշխատանքներ են տարվում տրանսպորտային հանգույցի կամրջի վրա։

Հեռացվել է նախկին պատվածքը, իրականացվում են բետոնային և ջրամեկուսացման աշխատանքներ, տեղադրվել է հարթեցման շերտ, նորոգվել են կամրջի դեֆորմացիոն կարերը։

Ճանապարհի վրա ռեսայքլի միջոցով մշակվում է գոյություն ունեցող պատվածքը, որից հետո կտեղադրվի երկշերտ ասֆալտբետոնե ծածկ։

Նշենք, որ այս ծրագրի շրջանակում 2025 թվականին կկառուցվի նաև Ջրվեժի տրանսպորտային հանգույցից դեպի Աբովյան տանող նոր թև։

Շինաշխատանքները կատարում է «Վասպուրականի ՃՇՇ» ՍՊԸ-ն։

Հիմնանորոգումն իրականացվում է ՀՀ պետական բյուջեի միջոցներով։

 

Լրահոս

Դիտել ավելին