Դեկտեմբերի 6-ին ողբերգական դեպքն է տեղի ունեցել Երևանում կառուցվող էլիտար շենքերից մեկում։
Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 17:50-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ ահազանգ է ստացվել, որ Գյուրջյան փողոցի թիվ 6/6 հասցեում նոր կառուցվող էլիտար շենքի 6-րդ հարկից աշխատակիցն ընկել է հորանը։
Դեպքի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Դին փրկարարները հատուկ ճոպաններով դուրս են բերել և պատգարակով մոտեցրել դիատարին։
Տեղում պարեկներն ու ոստիկանները պարզել են, որ մահացածը Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացի էր, ով աշխատում էր նշված շինարարությունում՝ որպես բանվոր։