Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն ընդունել է վարչապետ Միշել Բառնիեի կառավարության հրաժարականի դիմումը:
Բառնիեն կշարունակի պաշտոնավարել մինչև նոր վարչապետի նշանակումը:
Կառավարության ղեկավարը հրաժարական է ներկայացնում, երբ չորեքշաբթի Ազգային ժողովը անվստահություն է հայտնել Բառնիեի կառավարությանը՝ 2025 թվականի պետբյուջեի սոցիալական բաժիններն առանց խորհրդարանի հաստատման ընդունելու պատճառով։