Քաղաքապետարանից տեղեկացնում են.
Հարգելի ՛ քաղաքացիներ,
մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ ս.թ. դեկտեմբերի 6-ից երթևեկության կազմակերպման փոփոխություն կկատարվի Ամիրյան փողոցում:
Մասնավորապես՝ Ամիրյան – Կողբացու փողոցների խաչմերուկից դեպի Ամիրյան փողոց – Մաշտոցի պողոտա ուղղությամբ երթևեկելի մասի աջ կողմում կարգելվի մեքենաների կանգառը:
Միաժամանակ, նշված ճանապարհահատվածում կիրականացվեն համապատասխան գծանշման և ճանապարհային նաշնների տեղադրման աշխատանքներ: