Կարևոր իրադարձություններ

Կիրականացվի ԼՂ փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն

15 Նոյեմբեր, 2024 16:04
Կիրականացվի ԼՂ փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն

Գործադիրն ընդունել է «Հայաստանի Հանրապետության և ՕՊԵԿ-ի միջազգային զարգացման հիմնադրամի միջև «Կանաչ, դիմակայուն և ներառական զարգացման երկրորդ ծրագիր» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Վարկային համաձայնագրով նախատեսվում է ՀՀ-ին տրամադրել 50 մլն եվրո արժողությամբ բյուջետային աջակցության վարկ: Ծրագրի բարեփոխումների շրջանակը ներառում է, մասնավորապես, հետևյալ միջոցառումները՝ Կլիմայի փոփոխության մեղմացման և հարմարվողականության խթանում ու շրջակա միջավայրի կառավարման համար կարգավորող շրջանակի բարելավում, Հակակոռուպցիոն շրջանակի և արդարադատության ոլորտի արդյունավետության բարձրացում, Հավասարության ամրապնդում և մարդկային կապիտալի զարգացման խթանում: Վերջինիս ենթամիջոցառումներից են՝ Լեռնային Ղարաբաղի փախստականների նոր խոցելի խմբի կարիքների աջակցություն, բժշկական ծառայությունների որակի բարելավում:

Հավանություն է տրվել նաև  Հայաստանի Հանրապետության և Ասիական զարգացման բանկի միջև «Հարկաբյուջետային կայունության և ֆինանսական շուկաների զարգացման ծրագիր – Ենթածրագիր 2» վարկային համաձայնագիրը վավերացնելու մասին» ՀՀ օրենքի նախագծին: Ըստ հիմնավորման՝ համաձայնագրի վավերացման նպատակահարմարությունը պայմանավորված է «ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի և ՀՀ 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» ՀՀ կառավարության որոշման կատարումն ապահովելու անհրաժեշտությամբ: 

 

 

Լրահոս

Դիտել ավելին