Կարևոր իրադարձություններ

Տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված աշխատանքային հերթական նիստը

15 Նոյեմբեր, 2024 15:45
Տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված աշխատանքային հերթական նիստը

Նոյեմբերի 14-ին ՆԳՆ փրկարար ծառայությունում ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Կամո Ցուցուլյանի գլխավորությամբ տեղի է ունեցել «Նաիրիտ գործարան» փակ բաժնետիրական ընկերության տարածքում առկա վտանգավոր քիմիական նյութերի անվտանգ կառավարմանն ուղղված միջգերատեսչական աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցում էին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գրասենյակի ղեկավար Արման Ադիլխանյանը, ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը, Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի, Պետական եկամուտների կոմիտեի, Ֆինանսների, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունների, ՆԳՆ ՓԾ ԲՊԱՌՆ վարչության ներկայացուցիչներ, ինչպես նաև «Նաիրիտ գործարան» ՓԲԸ սնանկության գործով կառավարիչը։

 

Լրահոս

Դիտել ավելին