խումբգիտնականների
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը նոյեմբերի 14-ին խորհրդարանում հյուրընկալել է Միկրոէլեկտրոնիկայի միջազգային ֆորումի շրջանակում ԱՄՆ-ից, Չինաստանից, Գերմանիայից, Ուկրաինայից, Էստոնիայից Հայաստան ժամանած մի խումբ հայտնի գիտնականների:
Տեղեկատվական եւ հաղորդակցության տեխնոլոգիաների գործատուների միության նախաձեռնությամբ կազմակերպված միջազգային ֆորումը միտված է համաշխարհային առաջատար կազմակերպությունների եւ քաղաքականություն կերտողների կողմից ներկայացնելու ու քննարկելու միկրոէլեկտրոնիկայի մի շարք ուղղությունների զարգացման միտումները եւ տեսլականը:
Հայաստանում գործունեություն ծավալող միկրոէլեկտրոնիկայի ոլորտի հինգ միջազգային ընկերությունների ներկայացուցիչները, ինչպես նաեւ աշխարհի առաջատար երկրների՝ոլորտը ներկայացնող մասնագետները ֆորումի շրջանակում հանդես են եկել շնորհանդեսներով:
Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Հակոբ Արշակյանը կարեւորել է Հայաստանում նմանատիպ ֆորումների անցկացումը: Հյուրերի խնդրանքով նաներկայացրել է ՀՀ վարչապետին կից Հայաստանի գիտության ու տեխնոլոգիաների զարգացման խորհրդի գործունեությունը, դերն ու նշանակությունը: ԱԺ փոխնախագահը խոսել է մեր երկրում գիտությանը հատկացվող ֆինանսական միջոցների աճի մասին: Նշվել է, որ Հայաստանում միկրոէլեկտրոնիկայի կարեւորությունն ընդգծվում է այնպիսի խոշոր միջազգային ընկերություններին երկայությամբ, ինչպիսիք են Synopsys Armenia-ն, Siemens-ը, Nvidia-ն, AMD-ն, Microchip Technology-նեւ CISCO-ն: Գլոբալ ընկերությունների այս կենտրոնացումն առանձնահատուկ նշանակություն ունի տարածաշրջանի համար:
Խորհրդարան այցելած գիտնականները բարձր են գնահատել Հայաստանի գիտական ներուժը:
Հանդիպման վերջում անվանի գիտնականները շրջել են խորհրդարանի շենքում: