Օլիմպիական խաղերի եռակի, աշխարհի և Եվրոպայի յոթակի չեմպիոն վրացի ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
Այս մասին հայտնում է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիան: 2015 թվականից ի վեր առաջին անգամ է, որ վրացի լեգենդար ծանրորդ Լաշա Տալախաձեն չի մասնակցի աշխարհի առաջնությանը:
21-րդ դարի ամենատիտղոսակիր ծանրորդն այժմ զբաղվելու է քաղաքականությամբ:
Տալախաձեն «Վրացական երազանք» կուսակցության կողմից ընտրվել է Վրաստանի Ազգային ժողովի պատգամավոր: