Կարևոր իրադարձություններ

Քաղաքացին ապօրինի հատել է 25 ծառ

12 Նոյեմբեր, 2024 14:52
Քաղաքացին ապօրինի հատել է 25 ծառ

Համայնքային ոստիկանության Սպիտակի բաժնի ծառայողները նոյեմբերի 11-ին ձեռք էին բերել տվյալներ, որ Գոգարան գյուղի մի բնակիչ անտառում ապօրինի հատել է բարդի և սոճի տեսակի ծառեր: Նույն օրը տվյալները ստուգվել են:

Հաստատվել է, որ հոկտեմբերի երկրորդ կեսին 41-ամյա գոգարանցին հատել է շուրջ 25 ծառ և փայտանյութը տեղափոխել տան բակ` որպես վառելափայտ օգտագործելու համար: Փայտանյութը հայտնաբերվել է: Վնասի չափը պարզվում է: Ի դեպ, ստուգման ընթացքում բակի պահեստարանի տեսանելի վայրում նաև հայտնաբերվել է երկփողանի հրացան, որի վերաբերյալ որևէ փաստաթուղթ առկա չէր: Տղամարդը հրավիրվել է բաժին, ինչից հետո կազմված փաստաթղթերի հետ միասին ներկայացվել Սպիտակի քննչական բաժին:

Հանգամանքները պարզվում են:

 

Լրահոս

Դիտել ավելին