«Մանկապարտեզներում ռոբոտաշինության ծրագրի ներդրումը՝ նախաձեռնված Երևանի քաղաքապետարանի կողմից և իրականացված Պոլիտեխնիկի հետ համատեղ, կարևոր քայլ է դեպի ապագան։
Այս ծրագիրը, նպաստելով երեխաների թիմային աշխատանքի և ստեղծագործական մտքի զարգացմանը, ոչ միայն տալիս է նոր հմտություններ, այլև զարգացնում է խնդիրների լուծումն ու տեխնոլոգիական մտածողությունը հենց վաղ տարիքից»,- գրել է Երևանի քաղաքապետը։