Կարևոր իրադարձություններ

Վարչապետը զորահավաքային ծրագրերի բաժնի պետին գործուղում է Չինաստան

09 Նոյեմբեր, 2024 11:46
Վարչապետը զորահավաքային ծրագրերի բաժնի պետին գործուղում է Չինաստան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել.

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի 16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի նոյեմբերի 8-ի N 1239-Ն որոշումը՝

1. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետ Մհեր Թոռչյանին 2024 թվականի նոյեմբերի 11-16-ը ներառյալ գործուղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն (Դատոն)` «Շանսի-Նաիրիտ» հայ-չինական համատեղ ձեռնարկության տնօրենների խորհրդի 8-րդ լիագումար նիստին և բոլոր բաժնետերերի ժողովին մասնակցելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմի զորահավաքային նախապատրաստության և զորահավաքային ծրագրերի բաժնի պետին՝ գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները ներկայացնել Հայաստանի 2 Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն:

3. Ընդունել ի գիտություն, որ գործուղման հետ կապված ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի միջոցների հաշվին»։

 

 

Լրահոս

Դիտել ավելին