ՆԳ նախարարության ոստիկանությունը օրենքով իրեն վերապահված լիազորությունների շրջանակում հետևողականորեն իրականացնում է ապօրինի զենք-զինամթերքի հայտնաբերման, առգրավման, ինչպես նաև բացատրական աշխատանք՝ կամավոր հանձնման ուղղությամբ։
Հիշեցնենք, որ ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնողն ազատվում է քրեական պատասխանատվությունից:
Մինչդեռ երբ իրավապահներն են հայտնաբերում ապօրինի պահվող զենք-զինամթերքը, պատասխանատվությունն անխուսափելի է՝ ընդհուպ առավելագույնը 5 տարի ժամկետով ազատազրկում։
Հորդորում ենք ապօրինի պահվող զենք-զինամթերքը կամավոր հանձնել ոստիկանություն՝ խուսափելով քրեական պատասխանատվությունից։