Կարևոր իրադարձություններ

Վնասազերծվել է տունը րոպեներ առաջ թալանած գողը

28 Հոկտեմբեր, 2024 19:49
Վնասազերծվել է տունը րոպեներ առաջ թալանած գողը

Օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Ազատության պողոտայում բնակարանային գողություն է տեղի ունենում։

Ինչպես հաղորդում է Shamshyan.com-ը, ոստիկանները Ազատության պողոտա 25 շենքի բակում նկատել են կասկածելի 2 քաղաքացիների, իսկ վերջիններս, տեսնելով ոստիկաններին, դիմել են փախուստի։

Համայնքային ոստիկանները հետապնդել են նրանց և հաջողվել է մեկին բնակարանային գողության փորձ կատարելու անմիջականորեն ծագած հիմնավոր կասկածանքի առկայության հիմքով ձերբակալել և տեղափոխել ոստիկանության Արաբկիրի բաժին։

Անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է 2 հատ նոր բանալի, 2 հատ արծաթագույն վզնոց, 2 հատ վզնոց՝ կախազարդով, 5 հատ արծաթագույն մատանի, 4 զույգ արծաթագույն ականջօղ և 1 հատ ականջօղ։

Մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

 

Լրահոս

Դիտել ավելին