Կարևոր իրադարձություններ

Ավազակային հարձակում էջմիածնում. դիմակավորված ստահակները տուժածին ծեծի ենթարկելուց հետո հափշտակել են 215 հազար ՀՀ դրամ և Nokia բջջային հեռախոս

21 Հոկտեմբեր, 2015 23:11
Ավազակային հարձակում էջմիածնում. դիմակավորված ստահակները տուժածին ծեծի ենթարկելուց հետո հափշտակել են 215 հազար ՀՀ դրամ և Nokia բջջային հեռախոս

Shamshyan.com-ը գրում է.

Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժնի ավագ քննիչ Ավետիք Կարապետյանի կողմից քրեական գործ է հարուցվել ավազակային հարձակում կատարելու հատկանիշներով: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այսօր` հոկտեմբերի 21-ին, գիշերը ժամը 00:10-ի սահմաններում դիմակավորված 2 հոգի, որոնցից մեկը` զինված դանակով, Էջմիածին քաղաքում կոտրել են Պիոներական փողոցի 27 տան բնակիչ, 63-ամյա Սամվել Սողբատյանի տան դուռը, ներխուժել ներս և բռնություն կիրառելով` ծեծի ենթարկել, նրանից պահանջել գումար, ոսկյա և արծաթյա զարդեր: Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ստահակները նշված բնակարանից հափշտակել են 215 հազար ՀՀ դրամ և Nokia տեսակի բջջային հեռախոս: 

Մանրամասները՝ այստեղ:

 

Լրահոս

Դիտել ավելին