Կարևոր իրադարձություններ

Հուշագիր է ստորագրվել Երևանի քաղաքապետարանի և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ի միջև

10 Հոկտեմբեր, 2024 19:12
 Հուշագիր է ստորագրվել  Երևանի քաղաքապետարանի և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա»-ի միջև

Երևանի քաղաքապետի տեղակալ Սարգիս Մադաթյանը հյուրընկալել է բժշկական գիտությունների դոկտոր, նյարդաբանության պրոֆեսոր, գիտնական Յես Օլեսենին:

Հանդիպման ընթացքում Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության և «Ցավի բժշկության ազգային ասոցիացիա» հասարակական կազմակերպության միջև ստորագրվել է փոխըմբռնման և համագործակցության հուշագիր: 

Համագործակցությունը կնպաստի ընթացող կրթական, բժշկագիտական և առողջապահական բարեփոխումներին:

Կողմերն իրենց ջանքերը կուղղեն բժիշկների, ուսանողների, դասախոսների, մանկավարժների, գիտական աշխատողների մասնագիտական որակների բարելավմանն ու որակավորման շարունակական բարձրացմանը:

Համատեղ ծրագրեր կիրականացվեն ցավի բժշկության ոլորտում՝ կլինիկական գիտության, հանրային առողջության, կրթական համակարգը հզորացնելու նպատակով:

 

Լրահոս

Դիտել ավելին