Կարևոր իրադարձություններ

Անսովոր ֆրեշ նյարդերը հանգստացնելու և նիհարելու համար

21 Հոկտեմբեր, 2015 22:05
Անսովոր ֆրեշ նյարդերը հանգստացնելու և նիհարելու համար

Հյութաթերապևտ դոկտոր Ուոքերի կարծիքով՝ դդմիկախնձորային ֆրեշը հիանալի դեղ է նյարդային համակարգի համար, հայտնում է tvoymalysh.com.ua-ն: Այն պարունակում է մագնեզիում, կալիում, երկաթ և վիտամիններ: Բացի դրանից՝ ըմպելիքն օգնում է պահպանելու սլացիկությունը` շնորհիվ ցածր կալորիականության:

Պատրաստման եղանակը. վերցնել դալար դդմիկներ և կանաչ խնձոր 1:1 հարաբերությամբ, լվանալ, մաքրել պոչերից և սերմերից, մանրացնել և հարել բլենդերով: Համը լավացնելու համար կարելի է ավելացնել կանաչի, նանա, վարունգ կամ գազար: Այն հարկավոր է խմել պատրաստելուց հետո 10 րոպեի ընթացքում:

Այս հյութը օգտակար է նաև սակավարյունության և հիպերտոնիայի դեպքում, ինչպես նաև կարգավորում է նյութափոխանակությունը և բարելավում մաշկի գույնը:

 

Լրահոս

Դիտել ավելին