Կարևոր իրադարձություններ

Իրանի նախագահը կայցելի Ռուսաստան

31 Օգոստոս, 2024 21:28
Իրանի նախագահը կայցելի Ռուսաստան

Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հոկտեմբերին Ռուսաստանում կմասնակցի ԲՐԻԿՍ 2024թ. գագաթաժողովին։

Ինչպես տեղեկացնում է Tasnim-ը, ԲՐԻԿՍ առաջին գագաթաժողովը միջկառավարական կազմակերպության ընդլայնումից հետո տեղի կունենա Կազանում հոկտեմբերի 22-24-ին։

Այս տարի Ռուսաստանը նախագահում է ԲՐԻԿՍ-ում։ Իրանը, Եգիպտոսը, Արաբական Միացյալ Էմիրությունները, Սաուդյան Արաբիան եւ Եթովպիան դարձել են կազմակերպության հինգ նոր անդամները։ Ավելի ուշ ԲՐԻԿՍ-ին միանալու հայտ է ներկայացրել Ադրբեջանը։

ԲՐԻԿՍ-ը հիմնադրվել է 2006թ. եւ սկզբում ներառում էր Բրազիլիան, Ռուսաստանը, Հնդկաստանը եւ Չինաստանը, իսկ  2011 թ․ Հարավային Աֆրիկան է միացել կազմակերպությանը։

 

 

Լրահոս

Դիտել ավելին