Կարևոր իրադարձություններ

Արևմտյան Նեղոսի տենդի վերաբերյալ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները. «Փաստ»

27 Օգոստոս, 2024 08:56
Արևմտյան Նեղոսի տենդի վերաբերյալ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Այս օրերին շատերն են արձանագրում, որ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդի վերաբերյալ հարցերն ավելի շատ են, քան պատասխանները, իսկ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պարզաբանումներն ավելի մեծ շփոթություն են առաջացնում։

Առողջապահության նախարարությունն օգոստոսի 19-ին հայտնել էր, որ Հայաստանում գրանցվել էր Արևմտյան Նեղոսի տենդով վարակվելու դեպք, որը փոխանցվել էր մոծակի խայթոցի միջոցով։ Օգոստոսի 21-ի դրությամբ՝ ՀՀ-ում հիվանդության հաստատված դեպքերի թիվը հասել էր 58-ի, որոնցից 4-ի վիճակը ծանր էր։ Օգոստոսի 23-ի դրությամբ Հայաստանում Արևմտյան Նեղոսի տենդով հաստատված դեպքերի թիվն արդեն 75 էր։ Ընդ որում, կենտրոնը պնդում է, որ Արևմտյան Նեղոսի տենդից մեկ մարդ է մահացել, որոշ լրատվամիջոցներ նշում են, թե զոհերի թիվը չորսն է։

Եթե դեռ հուլիսի վերջին Արագածոտնի մարզում հայտնաբերվել էր տենդի հարուցիչը 5 մոծակների մոտ։ Որտեղի՞ց է վարակը հայտնվել Արագածոտնի մարզում, երբ հարևան երկրներում Արևմտյան Նեղոսի տենդ չի հայտնաբերվել։ 

Ինչո՞ւ է այս տենդով Հայաստանում հոսպիտալացված հիվանդների կեսի մոտ գլխուղեղի ախտահարում աշխտորոշվել, մինչդեռ սովորաբար այս հիվանդությունը 80 տոկոս դեպքերում առանց ախտանշանների է, իսկ նյարդային համակարգի ախտահարումներ, այդ թվում՝ մենինգիտ և էնցեֆալիտ, նկատվում են ոչ ավելի, քան 1 տոկոս դեպքերում»:

Հոդվածն ամբողջությամբ՝ թերթի այսօրվա համարում։
 

Լրահոս

Դիտել ավելին