Կարևոր իրադարձություններ

Գազայի բնակչության 90 %-ը տեղահանվել է. ՄԱԿ

23 Օգոստոս, 2024 21:55
Գազայի բնակչության 90 %-ը տեղահանվել է. ՄԱԿ

2023 թ. հոկտեմբերին Իսրայելի ռազմական գործողությունների սկզբից ի վեր Գազայի հատվածի բնակչության գրեթե 90 %-ը տեղահանվել է:

Ինչպես հայտնել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատարի գրասենյակը, միայն օգոստոսի ընթացքում իսրայելական ուժերը 12 անգամ տարհանման հրահանգ են տվել՝ 250 000 մարդու ստիպելով կրկին տեղահանվել։ Ապաստարանները գերբնակեցված են, աղտոտված և անապահով։

Մարդիկ զրկված են բժշկական հաստատություններից, ջրի մաքուր պաշարից և հումանիտար մատակարարումներից։ Քլորի խիստ պակասը թույլ չի տալիս ախտահանել ջուրը, ինչի պատճառով առաջանում են տարբեր հիվանդություններ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին