Կարևոր իրադարձություններ

Հատկացում՝ հեղեղից վնասված կամուրջների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի համար

22 Օգոստոս, 2024 18:22
Հատկացում՝ հեղեղից վնասված կամուրջների վերականգնման նախագծանախահաշվային փաստաթղթերի համար

Կառավարության նիստում ընդունվել է որոշում, որը անհրաժեշտ է Հայաստանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում 2024 թվականի մայիսի 25-26-ը տեղացած հորդառատ անձրևներով պայմանավորված հեղեղումների հետևանքով վնասված տրանսպորտային ենթակառուցվածքները վերականգնելու, երթևեկության անվտանգությունը ապահովելու և Հայաստանի ճանապարհային ցանցի անընդհատությունը պահպանելու համար:

Որոշմամբ առաջարկվում է ՀՀ 2024 թվականի պետական բյուջեով նախատեսված 1049 «Ճանապարհային ցանցի բարելավում» ծրագրի 21002 «Տրանսպորտային օբյեկտների հիմնանորոգում» միջոցառման համար Կառավարության ներքո հաստատված միջոցներից 2,475.0 հազ. դրամը հատկացնել Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությանը՝ վերը նշված կամուրջների վերականգնման համար անհրաժեշտ նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և դրանց փորձաքննության համար:

 

 

Լրահոս

Դիտել ավելին