Օգոստոսի 19-ին՝ ժամը 23:00-04։00-ն Արաբկիր վարչական շրջանում՝ Կոմիտաս և Բաղրամյան պողոտաներում «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ը կիրականացնի ծառերի սրսկման աշխատանքներ (վնասատուների դեմ վերգետնյա, միջատասպան և հակասնկային քիմիական պայքար)։
«Անվտանգությամբ պայմանավորված՝ բնակիչներին հորդորում ենք փակել փողոց նայող պատուհաններն ու պատշգամբի դռները»,- ասված է հաղորդագրությունում։