Կարևոր իրադարձություններ

Իրանական հարստացված ուրանը կփոխանակվի ՌԴ-ի բնական վառելիքով. Սալեհի

21 Հոկտեմբեր, 2015 19:27
Իրանական հարստացված ուրանը կփոխանակվի ՌԴ-ի բնական վառելիքով. Սալեհի

Իրանը եւ Ռուսաստանն  ավարտական փուլում են Իսլամական Հանրապետությունում հարստացված ուրանի վաճառքի եւ այն, Թերանի եւ «վեցյակի» (ՄԱԿ-ի ԱԽ-ի հինգ մշտական անդամները եւ Գերմանիան) միջեւ միջուկային համաձայնագրի պարտավորություններին համապատասխան, Ռուսաստանի Դաշնություն տեղափոխելու շուրջ պայմանավորվածության հասնելու հարցում: Այդ մաս ին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, Իրանի ատոմային Էներգիայի կազմակերպության (ԻԱԷԿ) ղեկավար Ալի Աքբար Սալեհին լրագրողներին հայտարարել Է Նաթանզի միջուկային կենտրոնում:  

«Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) իր պարտավորություններին համապատասխան, Իրանն իր հարստացված ուրանը վաճառելու Է Ռուսաստանին,- Սալեհիի խոսքը մեջբերում Է ԻՌՆԱ գործակալությունը:-Իրանական պատվիրակությունը բանակցություններ Է վարել Մոսկվայում: Եվ մենք Ռուսաստանի հետ համաձայնագրի կնքման ավարտական փուլում ենք մեր հարստացված ուրանը բնական ուրանով փոխանակելու հարցում, որը մատակարարվելու Է այդ երկրից»:

«Մենք ունենք շուրջ 9 տոննա հարստացված ուրան, եւ որոշել ենք այն վաճառել: ԳՀՀՊ-ի գծով մեր պարտավորություններին համապատասխան, մենք իրավունք ունենք հարստացված ուրանը վաճառել աշխարհի շուկաներում»,-հավելել Է Սալեհին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին