Կարևոր իրադարձություններ

Վահե Ղազարյանը կարևորել է ոստիկանության զորքերի գաղափարական պատրաստվածությունը (լուսանկարներ)

17 Հուլիս, 2024 19:58
 Վահե Ղազարյանը կարևորել է ոստիկանության զորքերի գաղափարական պատրաստվածությունը (լուսանկարներ)

Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը հուլիսի 17-ին աշխատանքային այց է կատարել ՆԳՆ ոստիկանության զորքեր։

Նախարարը զորքերի հրամանատար, գեներալ-մայոր Հայկ Բաբայանի հետ շրջել է ենթակա զորամասերում, եղել լսարաններում, որտեղ մասնագիտաական պարապմունքներ անցկացնող զինծառայողներից հետաքրքրվել է նրանց առօրյայով, կենցաղային հարցերով, որոնց վերաբերյալ լսել է նրանց կարծիքը։

ՆԳ նախարարը, բարձր գնահատելով զինծառայողների նվիրումն ու պատրաստակամությունը, կարևորել է նրանց գաղափարական պատրաստվածությունը, խրախուսել ոստիկանության ծառայողների զբաղեցրած պաշտոնի համապատասխանությունը ստուգելու և հավելավճար հաշվարկելու ատեստավորմանը մասնակցության ակտիվությունը։

Վահե Ղազարյանը եղել է նաև Ոստիկանության զորքերի՝ սահմանների պաշտպանության և ծառայողական պարտքը կատարելիս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող սենյակում, ծաղիկներ խոնարհել նրանց հուշակոթողին։

ՆԳՆ ոստիկանության զորքերի գլխավոր վարչությունում տեղի ունեցած աշխատանքային հանդիպման ընթացքում նախարարը ևս մեկ անգամ բարձր գնահատելով ոստիկանության զորքերի կատարած աշխատանքը, հույս է հայտնել, որ առաջադրված խնդիրները կշարունակվեն կատարվել նույն ոգով և պատասխանատվությամբ։

 

 

Լրահոս

Դիտել ավելին