Կարևոր իրադարձություններ

Մեքենան «Բոչկի ձոր»-ում բախվել է արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր

22 Հունիս, 2024 21:10
Մեքենան «Բոչկի ձոր»-ում բախվել է արգելապատնեշին և կողաշրջված հայտնվել ձորում. կա վիրավոր

Այսօր՝ հունիսի 22-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:

Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ժամը 04:00-ի սահմաններում «KamAZ» մակնիշի բեռնատարը Երևան-Մեղրի ավտոճանապարհին՝ ժողովրդին հայտնի «Բոչկի ձոր» հատվածում դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել երկաթե արգելապատնեշին, մոտ 20 մետր առաջ ընթանալով՝ կողաշրջվել է:

Վթարի հետևանքով վարորդը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սիսան» բժշկական կենտրոն:

Վթարի փաստով ՊԾ Սյունիքի մարզի գումարտակում փաստաթղթեր են ձևակերպվում, որոնք հնարվոր է փոխանցվեն ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժին:

Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի և վիրավորի ինքնությունը:  

Ըստ տեղեկությունների՝ վիրավորը վարորդն է եղել:

 

 

Լրահոս

Դիտել ավելին