Կարևոր իրադարձություններ

Վեդիում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ. 61-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

22 Հունիս, 2024 12:36
Վեդիում հարևանների վեճն ավարտվել է դանակահարությամբ. 61-ամյա տղամարդը հիվանդանոցում մահացել է

Երեկ՝ հունիսի 21-ին, առանձնապես ծանր վնասվածք պատճառելու հետևանքով մահվան դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։

Ինչպես գրում է Shamshyan.com-ը, ժամը 16:20-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արարատի մարզային վարչությունում և ոստիկանության Արարատի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Վեդի քաղաքի Կասյան փողոցի շենքերից մեկի բակում դանակահարություն է տեղի ունեցել:

Հիվանդանոց է մեկնել ոստիկանության Արարատի բաժնի օպերատիվ խումբը, որտեղ բժիշկները նրանց հայտնել են, որ վիրավորը ծայրահեղ ծանր ախտորոշմամբ է բերվել իրենց մոտ ու գտնվում է վիրահատարանում, ու ի վիճակի չէ կատարվածի մասին բացատություն տալու:Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Արարատի մարզի բնակիչ 61-ամյա Սերոժ Գրիգորյանն է:

Տեղում ոստիկանության Արարատի մարզային վարչության և ոստիկանության Արարատի բաժնի ծառայողները օպերատիվ տեղեկություններով պարզել են, որ ժամը 15:55-ի սահմաններում Վեդի քաղաքի Կասյան փողոցի 26/7 շենքի բակում կենցաղային ու անձնական հարցերի շուրջ վիճաբանություն է տեղի ունեցել Ս. Գրիգորյանի և նրա հարևան 71-ամյա Սամվել Խաչատրյանի միջև, որի ժամանակ վերջինս իր մոտ եղած դանակով 2 անգամ հարվածել է Ս. Գրիգորյանին՝ պատճառելով ծանր մարմնական վնասվածք:

Դեպքի վայրում աշխատել են նաև փորձաքրեագետները, ովքեր հայտնաբերել են արնանման հետքեր:Այսօր՝ հունիսի 22-ին, հիվանդանոցից ահազանգ է ստացվել ոստիկանության Արարատի բաժին, և հայտնել են որ վիրավորը գիտակցության չգալով մահացել է:Դեպքի փաստով Վեդիի քննչական բաժնում «ծանր մարմնական վնասվածք պատճառելու, որն առաջացրել է մարդու մահ» հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:Կասկածյալը, ինչպես նաև ոստիկանների կողմից հայտնաբերված հանցագործության գործիք դանակը ներկայացվել է Վեդիի քննչական բաժին:

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ եթե ոստիկանները մի փոքր հապաղեին, ապա կասկածյալը լքելու էր բնակության վայրը: 

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին