«Փաստինֆո»-ի ունեցած տեղեկություններով, ազատամարտիկ Սմբատ Հակոբյանի նկատմամբ կիրառված բռնության գործի շրջանակներում երեկ Քննչական կոմիտե է հրավիրվել ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը: Այս տեղեկությունները հաստատել են նաև ՔԿ-ից: Սակայն այլ մանրամասներ չեն հայտնել:
Shabat.am-ը այս տեղեկությունների մասին փորձեց մեկնաբանություն ստանալ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանից, սակայն վերջինս նույնիսկ չլսեց թե հարցը ինչի մասին է:
Լսելով, որ զանգահարում են լրատվական կայքից, Հայրապետյանն ասաց. « Աղջիկ ջան, լսեք, ես Հայաստանում չեմ, Գերմանիայում եմ…ու ինձ հեռախոսով մի զանգահարեք հարցազրույց վերցնելու»:
Երբ փորձեցինք բացատրել, որ մի հարցի շուրջ պարզապես իր մեկնաբանությունն է հետաքրքիր, Հայրապետյանը շարունակեց. «Վիրավորե՞մ աղջիկ ջան, Ձեզ, ես չեմ հասկանում»:
ՀՖՖ նախագահը չլսեց, որ վիրավորման ոչ մի խնդիր չկա, չլսեց նաև, որ տեղեկություններ են տարածվել, թե երեկ ինքը հրավիրվել է ՔԿ,նա պարզապես անջատեց հեռախոսը:
Այն, որ Ռուբեն Հայրապետյանը չի սիրում լրագրողների հետ շփվել, փաստ է, սակայն վիրավորելու կամ կոպտելու հարցում պատրաստակամ է: